ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը և նրա ամուսինը՝ Կարեն Զադիրյանը, շուտով ծնող կդառնան։ Անահիտը հղիության 5–րդ ամսում է։ Նրանք աղջիկ են ունենալու։ Երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սպասված հղիության , իր զգացողությունների, ամուսնու արձագանքի և դեռ չծնված փոքրիկի ակտիվության մասին։
«Ես գիտակցում եմ, որ բալիկ եմ լույս աշխարհ բերելու, որի համար շատ երջանիկ եմ, ուրիշ զգացողություններ այս պահին չունեմ»,- մեզ հետ զրույցում պատմում է Անահիտը։
Անահիտն ու Կարենն արդեն 2 տարի է ամուսնացած են և, կարելի է ասել, այս երեխան շատ սպասված էր։ «Արդեն երկրորդ տարին է, ինչ այս հրաշքին էի սպասում։ Երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու, շոկի մեջ էի, ուրախությունս բառերով չեմ կարող նկարագրել»,–ասում է երգչուհին։
Հղիությունը չի խանգարում Անահիտ Շահբազյանին ստեղծագործական ակտիվ կյանք վարել։ Նա շարունակում է երգել ժամանցի վայրերում։ «Իմ աղջիկը հիմա էլ շատ ակտիվ է, նա է ինձ արթնացնում և ողջ օրն իր ակտիվությամբ ուղեկցում է ինձ»,-ասում է նա։
Երգչուհին խոստովանում է, որ բալիկի սեռն իր համար նշանակություն չուներ, քանի որ առաջնեկն է, սակայն ամուսինը երազում է դստրիկ ունենալու մասին, և նրա երազանքը կկատարվի։
Ուրախալի լուրը Կարենին հայտնել է իր քույրը՝ Մարիամը։
«Քույրս բժշկի սենյակից դուրս գալուց հետո անմիջապես հայտնեց Կարենին: Ես չհասցրի լուրն անձամբ ասել, բայց Կարենի հուզմունքն ու ուրախությունը աննկարագրելի էր»,-պատմեց երգչուհին:
Ապագա մայրիկներից շատերը ձգտում են վայրկյան առաջ փոքրիկի սենյակը կահավորել, հագուստներ գնել, սակայն Անահիտը այդ մայրիկների շարքին չի դասվում։
«Ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին։ Չեմ ուզում շտապել, կարծում եմ` դեռ շատ ժամանակ ունեմ։ Համոզված եմ, երբ գա երեխային հագուստ կամ անկողին գնելու ժամանակը, կլինեն նաև անակնկալ նվերներ»,- ասաց նա։
Ծնողները դեռ չեն որոշել, թե ինչ անուն կտան իրենց աղջկան։
Մարդիկ փոխվել են, կարող են չհիշել ծննդյանդ օրը. Հասմիկ Կարապետյանը նշում է իր 42 ամյակը
Հիշեցնենք, որ Անահիտ Շահբազյանն հունիսի 25-ին նշում էր իր ծննդյան օրը։ Երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ընտանիքն իր համար միշտ էլ առաջին տեղում է լինելու։