«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային». հայկական թիմին այս գործում օգնեց նաև մրցակիցը

Վերջին գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Մակեդոնայի» ֆուտբոլիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիային»:

«Հայկական Մաքգրեգորը» կխաղա «Սոչիում»

Խաղն ավարտվեց 3։1 հաշվով։

Նիկիտա Տանկովը բացեց հանդիպման հաշիվը: Հետո Ալեն Յաշարոսկին հավասարեցրեց այն։

Երկրորդ գոլի հեղինակը դարձավ Դանիլո Սեկուլիչը։

Խաղի ավարտից 8 րոպե առաջ մրցակցի կազմում խաղացող Լիմա դա Սիլվան գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

«Ալաշկերտը»՝ գավաթակիր. մադամ Ֆորտունան ժպտաց Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին։