Որսագողության դեմ պատժամիջոցների խստացումն ընդունելի է։ Ավելին, անհրաժեշտ է նույնիսկ քրեականացնել այն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարիբեկյանը:
«Որսագողությունն ու քաղաքացու ունեցվածքի գողությունն ինձ համար իրարից ոչնչով չեն տարբերվում, սկզբունքորեն՝ երկուսն էլ գողություն են»,- նշեց նա։
Սարիբեկյանի խոսքով՝ վերջին տարիներին պատկան մարմինների կողմից ոլորտում տարվող քաղաքականությունը բարձիթողի վիճակում է, որսագողերի դեմ տարվող պայքարը՝ անբավարար։
«Որսագողերի նկատմամբ պատիժը պետք է խստագույն լինի»,- ասաց նա։
Սարիբեկյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ որսը մի քանի տարով արգելելու առաջարկին․ նրա կարծիքով տարբերություն չկա, թե որքան ժամանակով այն կարգելվի։
Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ
«Կարևոր է ոչ թե արգելքի սահմանումը, այլ որսի արգելված ժամանակահատվածում վերահսկողության իրականացումը»,- նշեց Սարիբեկյանը։
Ըստ նրա՝ վերահսկողության բացակայության պարագայում արդյունքը զրոյական է լինելու։