Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող տուժածների վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում`Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա էր բախվել: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, 11-ը` տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Տուժածներից ևս մեկը` 20–ամյա մի աղջիկ, մահացավ։

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կինն այրվել է ամուսնու աչքի առաջ. ովքեր են Արարատի ավտովթարից մահացածները. մանրամասներ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց էին բախվել երկու մարդատար ավտոմեքենա և Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել էին, «Գազելը» վերածվել էր մոխրակույտի։ «Տոյոտայի» վարորդը կալանավորվել է։