Վթարված երկու խոշոր էլեկտրակայաններից մեկն արդեն սկսել է աշխատել

ՀՀ փոխվարչապետը ՋԷԿ–երից մեկի աշխատանքի վերականգնման մասին հայտնել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Այսօր վթարված երկու խոշոր էլեկտրակայաններից մեկն արդեն իսկ սկսել է աշխատել։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Երևան ՋԷԿ-ը վերագործարկվեց»,– գրել է նա։

Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Ավինյանը Facebook-ում հայտնել էր, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։

Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառը դեռ պարզ չէ։

Շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով