Վթարված երկու խոշոր էլեկտրակայաններն էլ արդեն աշխատում են. Ավինյան

ՀՀ փոխվարչապետը հայտնում է, որ երկրորդ ՋԷԿ–ն էլ է սկսել աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր վթարված երկու խոշոր էլեկտրակայաններն էլ արդեն աշխատում են։ Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց»,– նշել է նա։

Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։

Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով` հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ է առաջացրել նաև Հայաստանի տարածքում։

Երևանյան լուսացույցները չեն աշխատում. ՃՈ–ն փորձում է կարգավորել երթևեկությունը