Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը տեղում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սպիտակ-Գյումրի ճանապարհին 2 մեքենա բախվել են միմյանց, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել

ԱԻՆ–ը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է հուլիսի 9-ին, ժամը 19:55-ին։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1947 թ.) և «ԳԱԶ-24» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ա.Մ.-ն տեղում մահացել է:

Լոռիում դիմակավորված անձինք թալանել են տատիկին

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ.Մ.-ն (ծնված 1949 թ.), տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ռ.Փ.-ին (ծնված 1974 թ.) և Գ.Հ.-ին (ծնված 1963 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Սարսափելի վթար Հայաստանում. «Գազելի» ուղևորներն այրվել ու մոխրացել են. լուսանկարներ