Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների

Անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը միջադեպը եղել է կենցաղային հողի վրա։

Ավտոբուսի հայ վարորդից վրացիներն անձնագիրը վերցրել են, որ վկայություն տա. դեսպանություն

«Անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը»,–ասված է հայտարարության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։