Ռուսական թատրոնում կրքերը թեժանում են. ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնօրենի պաշտոնակատարին

Ռուսական թատրոնի կոլեկտիվն անհանգստացած է տնօրենի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «ռեստարտ» էր եղել. մի դարաշրջանն ավարտվել էր, նորն էր սկսվել։ Թատրոնի շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակի և տնօրենի պաշտոնակատարի Յուրի Իգիթխանյանի` աշխատանքից ազատելու մասին խոսելիս` Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր ասացին թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը և տնօրենի պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը։

Ռուսական թատրոնի կոլեկտիվն անհանգստացած է տնօրենի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակով։

Ռուսական թատրոնում կրքերը թեժանում են. ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնօրենի պաշտոնակատարին

Օրերս ենթադրություններ էին անում, որ տնօրենի պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանին երեք ամսով են փոխարինելու` մինչ պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Այսօր Իգիթխանյանի գործից ազատելն արդեն իրականություն դարձավ։ Բանախոսների կարծիքով` այդ որոշման մեջ ոչ մի տրամաբանություն չկա։

Մի քանի օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը խոսում էր թատրոնի գործունեության մեջ բազում դրական տեղաշարժերի մասին։ Ստեղծագործական հաջողություններից բացի, տնօրենի պաշտոնակատարը նաև տնտեսական առաջխաղացում բերեց. թատրոնը սկսել էր գումար վաստակել, հանդիսատեսը սկսել էր թատրոն այցելել, ու որպես հետևանք կոլեկտիվի աչքերը սկսել էին փայլել։

«Պաուզայի» վտանգ, կամ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի «ռեստարտը» կախվել է օդում

«Վստահության ու փոխըմբռնման շնորհիվ հսկայական քայլերով առաջ էինք գնում։ Այս կես տարվա ընթացքում շատ բան էր հաջողվել անել` ստեղծագործական աճ, պրեմիերան պրեմիերայի հետևից, ամբողջությամբ լցված դահլիճներ, կազմակերպչական մեծ փոփոխություններ։ Այդ ամենի հետևանքով թատրոնը վերափոխվել էր։ Հսկայական տնտեսական աճ, բայց նույնիսկ ռուսական չափանիշներով դա շատ լավ է», – այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Կարեն Ներսիսյանը։

Օրերս ռուսական թատրոնում պետք է ոչ թե պաշտոնակատարի, այլ տնօրենի մրցույթ անցկացվեր։ Սակայն քանի որ Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց, իսկ նոր մրցույթը երեք ամիս հետո է նշանակված:

«Խնդիրը հենց այդ երեք ամիսների մեջ է։ Այդ ընթացքում թատրոնը պետք է տնօրեն ունենա, թեկուզ տնօրենի պաշտոնակատար, իսկ Իգիթխանյանն արդեն գործից ազատվել է։ Ազատվել է միավորված խոշոր նախարարության այն բաժնի կամ վարչության կողմից, որը մշակույթի հարցերով է զբաղվում ու որը ղեկավարում է փոխնախարար Արա Խզմալյանը»,–ասում է Կարեն Ներսիսյանը։

Նրա խոսքով` Իգիթխանյանի հետ էին կապված հյուրախաղերի, փառատոներին մասնակցելու պայմանավորվածությունները, նրա հետ է կապված թատրոնի նորմալ դարձող կյանքը։

Հայաստանի երգի պետական թատրոնի նախկին տնօրենի ապօրինությունները բացահայտվել են. տեսանյութ

«Այս կես տարվա ընթացքում, ինչ թատրոնի ղեկավարն եմ, երեք նախարար (կամ փոխնախարար) է փոխվել։ Առաջին երկուսի հետ խնդիրներ չենք ունեցել. Բավական էր ընդունարան զանգահարել ու մեզ միանգամից հանդիպում էին նշանակում։ Իսկ Արա Խզմալյանի հետ մեզ չի հաջողվում հանդիպել. մեզ անընդհատ պատասխանում ե, որ ժամանակ չկա ու չգիտեն` երբ ժամանակ կլինի», – ասաց Կարեն Ներսիսյանը։

Յուրի Իգիթխանյան իր հերթին պարզաբանում է` ինչպես է նշանակվում թատրոնի տնօրենի պաշտոնականը։ Այս պաշտոնում նշանակվում են կես տարով, այդ լիազորությունները կարող են երեք ամսով երկարացվել, բայց միայն մեկ անգամ։ Այժմ հենց այդպիսի իրավիճակն է. Իգիթխանյանի կես տարին լրացել է, մինչ հաջորդ մրցույթը երեք ամիս կա, ու նա հանգիստ կարող է շարունակել մնալ տնօրենի պաշտոնակատար։

Սակայն նախարարությունն այլ կերպ է որոշել։ Դե ինչ, ամեն ինչ օրենքով է, այդ իմաստով ոչ մի բողոք լինել չի կարող։ Պարզապես կադրային էվոլյուցիայի տրամաբանությունն է լրիվ անհասկանալի. Ինչի՞ համար է պետք փոխել գործից հասկացող ու հիանալի աշխատող տնօրենին ու փոխարինել այլ մարդով։

Հնարավոր է` տնօրենին որոշել են փոխել, որ նոր տնօրենը հրաժեշտ տա գեղարվեստական ղեկավար Ներսիսյանին ու մեկ ուրիշ գեղղեկի նշանակի։ Թե ում` այստեղ տարբերակները շատ են։ Ի դեպ, թատրոնի ներկայացուցիչները զրույցներում ասում են, որ նման բան հնարավոր է։

Ու եթե հանկարծ ամեն ինչ այդպես է, ապա դա իր մեջ մեծ սպառնալիքներ է պարունակում` թատերախմբում անխուսափելի պառակտում, ստեղծագործական ընկրկում, բոլոր հարցերում հետընթաց։ Փաստացի ռուսական թատրոնը գրեթե զրոյից ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա, բայց դա արդեն այլ թատրոն կլինի։