Տեսանյութի հերոսները երեքն են, որոնցից երկուսը հաստատ պարի խմբակ են հաճախում։ Նրանք ջանասիրաբար ցուցադրում են իրենց հմտությունները, բայց տեսանյութը դիտողների ուշադրության կենտրոնում երրորդ երեխան է, որը դեռ չի տիրապետում պարի տեխնիկային։
Ծիծաղելի աղջնակը, որն իր հագուստով հիշեցնում է հանրահայտ Կարլսոնին, անմիջապես աշխուժանում է, երբ լսում է երաժշտությունը։ Նա ոչ մի վայրկյան հանգիստ չի կանգնում և անդադրում ցատկոտում է տեսախցիկի առաջ։
«Ինչ հուզիչ է», «չեմ կարողանում զսպել ծիծաղս», «սրտանց են պարում, երեխաները հրաշալի են», «հիանալի է», – տեսանյութի մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։
Տեսանյութն արդեն ավելի քան 7 մլն դիտում ունի։
Դիտեք նաև այլ տեսանյութեր.
«Էլեկտրիկ» տղամարդկանց պարը հարսանիքի ժամանակ. զվարճալի տեսանյութ