ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Դերասան Անդրանիկ Հարությունյանը Instagram–ի իր էջում սոցիալական գովազդի լուսանկար է հրապարակել։
«Եկեք այս լուսանկարը տարածենք, բոլորը տեսնեն ու հիշեն, որ բոլոր վարորդներին տանը սպասող կա»,– լուսանկարին կից գրել է դերասանը։
Նրա էջի հետևորդներին դուր է եկել այս առաջարկը։
«Այսպիսի ցուցանակներ պետք է դրվեն բոլոր այն վայրերում, որտեղ ավելի հաճախ է վթարներ լինում»,«հոյակապ գովազդ է, դրանցից պետք է լինի ամենուր, գուցե այդ ժամանակ մարդիկ սթափվեն», «ես նման գեղեցիկ գովազդային ցուցանակ չէի տեսել, գուցե նման պոստերները ստիպեն վարորդներին ավելի դանդաղ վարել»,– գրել են նրանք։
Հիշեցնենք` հունիսի 6-ին Արարատի մարզում սարսափելի վթար էր տեղի ունեցել։ Երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ մահացել էին, 12–ը` տուժել։ Դիակներից մի քանիսը մոխրակույտի էին վերածվել։
Արարատում մեքենան ամբողջությամբ այրվել է` վերածվելով մոխրակույտի