Ինչպես ՀՀ–ն գրավիչ դարձնել ուզբեկների համար. Ապրեսյանը` Տաշքենդի հետ գործընկերության մասին

Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասել է, թե ինչ է պետք զբոսաշրջային ոլորտում Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանը և Ուզբեկստանը պետք է համատեղ զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծեն` զբոսաշրջային ոլորտում համագործակցություն հաստատելու համար։ Այս մասին ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Սամարղանդում լրագրողների հետ զրույցում։

Ապրեսյանը Սամարղանդում է հուլիսի 9-10–ը տեղի ունեցող ԱՊՀ երկրների միջազգային զբոսաշրջային տոնավաճառին մասնակցելու և այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները գնահատելու համար։

Ինչպես ՀՀ–ն գրավիչ դարձնել ուզբեկների համար. Ապրեսյանը` Տաշքենդի հետ գործընկերության մասին

Ծանոթանալով Ուզբեկստանի զբոսաշրջային հնարավորություններին և պատմելով Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին` Ապրեսյանն առանձնացրել է առանցքային խնդիրները, որոնք հիմա պետք է լուծեն երկու երկրները` զբոսաշրջության ոլորտում բեղմնավոր համագործակցություն հաստատելու համար։

«Զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար Հայաստանի և Ուզբեկստանի միջև անհրաժեշտ է ուղիղ օդային հաղորդակցություն։ Կարևոր է նաև համատեղ զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծելը և շուկայում ներկայացնելը», – համոզված է մասնագետը։

«Կյանքի ու մահվան կռիվ» Երևան-Դիլիջան երթուղայինում կամ ինչ տպավորությամբ կգնա զբոսաշրջիկը

Նրա խոսքով` զբոսաշրջիկները պետք է ջերմություն և հյուրընկալություն զգան, իսկ, ինչպես հայտնի է` թե՛ Հայաստանում, թե՛ Ուզբեկստանում գիտեն հյուրի գինը։ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջիկներին կարող են հետաքրքրել տարբեր ծառայություններ` սկսած գաստրոզբոսաշրջությունից մինչև համակցված տուրփաթեթներ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով՝ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը 2018թ-ին աճել է 17 տոկոսով։ Երկրների հնգյակի մեջ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան, մտել են Ռուսաստանը (ավելի քան 525 հազար մարդ), Վրաստանը (233 հազար), Իրանը (132 հազար), ԱՄՆ-ը (46 հազար) և Ուկրաինան (24 հազար)։

Ավելի վաղ հրապարակվել էր Bloomberg-ի վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը երկրների շարքում, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է կատաղի տեմպերով։ Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի տարեկան աճը 2017թ-ին կազմել է 18,65 տոկոս։ 2018թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,2 տոկոսով։