«Հրազդան–5» ՋԷԿ–ում կարճ ժամկետում կվերականգնեն էլեկտրամատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»

Անսարքության պատճառները հայտնի չեն, բայց դրանք օպերատիվ կարգով վերացվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Հրազդան–5» ՋԷԿ–ում էլեկտրաէներգիայի մատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում կվերականգնվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիայի» մամուլի քարտուղար Միքայել Հարությունյանը։

Ընկերությունն անջատումների ու վերականգնման ժամկետների մասին տվյալներ առայժմ չունի։ Հայտնի չէ` գեներացիան կայանում մինչև օրվա վերջ կվերականգնվի, թե ոչ։

«Կայանում աշխատում են, որպեսզի անսարքությունը հնարավորինս կարճ ժամկետում վերացվի», – ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։

Հայաստանում էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ կա. նախարար

Համատարած հոսանքազրկումներ են. Երևանում մետրոյի գնացքները մնացել են թունելներում