Հերթական սարսափելի դեպքը Արարատում. տղամարդը կախվել է ավտոտնակում

Ինքնասպան եղած տղամարդու երիտասարդ որդին որոշ ժամանակ առաջ մահացել է, ու հայրը վերջերս հաճախ է ասել, որ ուզում է գնալ նրա մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատ քաղաքի ավտոտնակներից մեկում 72-ամյա տղամարդ է ինքնասպան եղել։

Երևանում բարձրահարկ շենքից ընկած 27-ամյա աղջիկը տեղում մահացել է

Նա ապրում էր կնոջ հետ։ Առավոտյան կինը նկատել է ամուսնու բացակայությունն ու սկսել է փնտրել։ Նկատել է, որ ավտոտնակի դուռը բաց է, մտել է ներս ու տեսել առաստաղից պարանով կախված ամուսնուն։ Տեղեկացրել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03։

Շենքում խոսում են, որ ինքնասպան եղած տղամարդու որդին որոշ ժամանակ առաջ 25 տարեկանում ավտովթարի հետևանքով մահացել է, և հայրը վերջերս հաճախ է ասել, որ ցանկանում է գնալ որդու մոտ։

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել

Արդյոք այս ընկճված հոգեվիճակն է եղել ինքնասպանության պատճառ, թե այլ բան, կպարզեն իրավապահները։

Երևանում դպրոցական է դանակահարվել. տղան տեղափոխվել է հիվանդանոց