Երևանում բարձրահարկ շենքից ընկած 27-ամյա աղջիկը տեղում մահացել է

27–ամյա աղջկա մահն ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշության հետևանք` կպարզեն իրավապահ մարմինները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի շենքերից մեկից ընկած աղջիկը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոնդ Զարգարյանը։ Հարցին, թե տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշության հետևանք` Զարգարյանը պատասխանեց, որ այս պահին աշխատանքներ են կատարվում դեպքի մանրամասները պարզելու համար։

ԱԱԾ–ն ձերբակալել է վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

Մեր տեղեկություններով`ոստիկաններն արդեն հաջողվել է պարզել Նարեկացի 44 շենքի բակում հայտնաբերված մահացած աղջկա ինքնությունը։ 27-ամյա աղջիկը ապրում էր Ավանի Իսահակյան թաղամասում մոր և խորթ հոր հետ։ Առավոտյան 44-րդ շենքի երկու բնակիչ աշխատանքի գնալիս են եղել, երբ աղջիկը վերևից ընկել է իրենց մոտ։ Անմիջապես ահազանգել են 1-03: Ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Թաղամասում խոսում են, որ նրա մոտ վերջերս հոգեկան շեղումներ են նկատվել։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ է ընկել:

Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` աղջիկը մոտ 13 տարեկան է։