ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Ուրախացնող է նաև պատրաստակամությունը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ։
«Մենք նաև ՄԽ համանախագահների մտահոգությունն ենք կիսում` շփման գծի երկայնքով զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն խաղաղության համար նպաստավոր միջավայրը վերականգնելու և իրական բանակցությունների համար»,– ասաց Տուսկը։
Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։
Զախարովայի հայաստանյան այցը պատահական չէր, կամ Վրաստանի դեպքերը վտանգավոր հուն են մտել
ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։
Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։