Դիլիջանում երիտասարդին դաժանաբար սպանողը 27 տարեկան է. նրան ձերբակալել են

Դանակահարողն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և ձերբակալվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Դիլիջանում 26-ամյա երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է. ձերբակալվել է նույն մարզի 27-ամյա բնակիչը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ. դանակահարություն Վանաձորում

2019 թվականի հուլիսի 09-ին՝ ժամը 21:10-ին, Դիլիջանի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան համայնքի բնակիչ, 1993 թվականին ծնված երիտասարդ՝ մահացած վիճակում, ևս մեկ անձ էլ՝ ծնված 1993 թվականին, կտրած-ծակած վնասվածքով:

Աբովյանում 31 տարեկան կնոջ են դանակահարել

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Պարզվել է, որ մահացած և բժշկական կենտրոն տեղափոխված մյուս երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել են Դիլիջան քաղաքում տեղի է ունեցած նույն վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբական, դատահետքաբանական:

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել

Դանակահարություն Երևանում. պատճառը մի քանի հազար դրամ պարտքն է

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: