ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ, կեսգիշերին մոտ Երևանում 18-ամյա երիտասարդ է դանակահարվել։ Նա մայրաքաղաքի բնակիչ է։
Արնաշաղախ երիտասարդը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջազնունու փողոցից։
Ըստ լուրերի՝ նա դանակահարվել է հիշյալ փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի ժամանակ։ Վնասվածքը գոտկային հատվածում է։
Նախնական վարկածով՝ դանակահարվածի և մյուս կողմի միջև որոշ ժամանակ առաջ դարձյալ վիճել ու ծեծկռտուք է եղել, ուստի չի բացառվում, որ տեղի ունեցածը նախորդ միջադեպի շարունակությունն է։
Երևանում բարձրահարկ շենքից ընկած 27-ամյա աղջիկը տեղում մահացել է. անձը դեռ չի պարզվել
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանությանը հայտնի են մասնակիցների ինքնությունը և այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Երևանում դպրոցական է դանակահարվել. տղան տեղափոխվել է հիվանդանոց