ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Արամեն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ընտանիքի նոր անդամի սեռը պարզելու համար զույգը միջոցառում է կազմակերպել։
Նազենի Հովհաննիսյանը գրել է իր տան բնակիչների մասին
Զույգի ընկերները խաբել են նրանց՝ անակնկալ արկղում պահելով վարդագույն փուչիկներ։ Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Արամեն ու Աննան բնավ չեն նեղսրտում, որ երկրորդ աղջիկն են ունենալու, բայց մեկ ժամ անց ընկերները նրանց հանձնում են անակնկալ տուփ, որում խաղալիք ավտոմեքենա է դրված և մի գրություն. «Բարև մամա, բարև պապա։ Ես Մարատն եմ»։
Արամեն շատ է հուզվում, երբ իմանում է, որ որդի է ունենալու։ Իր հոր պատվին որդուն Մարատ անվանելն Արամեի երազանքն է։
«Եվս մեկ հրաշք մեր կյանքում։ Դիտեք, թե ինչպես են մեզ խաբել։ Ես նույնպես տեղյակ չէի, թե ինչ սեռի երեխայի ենք սպասում»,- Instagram-ի էջում գրել է Աննան։
Հիշեցնենք, որ երգիչ Արամեն և նրա ընտրյալը` Աննա Թովմասյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 20-ին: Ինչպես հայտնի է, երգչի հայրիկի անժամանակ մահվան պատճառով հարսանեկան որևէ արարողություն չի եղել, զույգը եկեղեցի էլ չի գնացել, բավարարվել են միայն «զագս» գնալով։ Զույգի դուստրը՝ Աննա Մարիան, արդեն 2 տարեկան է։