ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանում Իսրայելի անկախության 71-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլի Բերոցկերովսկին պատասխանելով Հայոց ցեղասպանության ընդունման մասին հարցին՝ խուսափեց ցեղասպանություն եզրույթից՝ ներկայացնելով պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումը:
Իսրայելի անկախության 71-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ պատասխանելով պաշտոնական Թել Ավիվի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին հարցին`Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլի Բելոցերկովսկին խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ Փոխարենը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն որակեց պատմության մեջ «միտումնավոր սպանության» խոշորագույն ակտերից մեկը։
Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան
«Դա սարսափելի ողբերգություն էր. XX դարի պատմության և մարդկության պատմության մեջ միտումնավոր սպանության ամենամեծ ակտերից մեկը։ Իհարկե, հրեա ժողովուրդը և Իսրայելը կտրականապես դեմ են դրան»,– լրագրողների հետ զրույցում ասաց Բելոցերկովսկին։
Նրա խոսքով` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է նաև Քնեսեթում։ Անդրադառնալով առաջիկայում «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելու հավանականությանը, Բելոցերկովսկին նշեց, որ կարևորն այս կամ այն բառը կիրառելը չէ։
Բելոցերկովսկու պնդմամբ՝ կարևորը պատմությունն ուսումնասիրելն է, այդ իրադարձությունները քննարկելը, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն:
Sputnik Արմենիայի հարցին՝ թե Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ արդյո՞ք խոչընդոտ չեն հանդիսանա հայ-իսրայելական համագործակցության ամրապնդման գործում, դեսպանը պատասխանեց, որ և՛ Հայաստանը, և՛ Իսրայելը սեփական շահերն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ երկրների հետ։
«Այդ հարաբերությունները տարբեր բաղադրիչներ ունեն։ Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի հետ հարաբերությունները, և մենք կամրապնդենք այն», – նշեց նա։
«Հայաստանին նայեք». աֆրոամերիկուհին հայերի մեջ տեսել է այն, ինչը չի երևում Երևանից
Նշենք, որ նորանշանակ դեսպանը նախօրեին հավատարմագրեր հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նրա նստավայրը գտնվում է Իսրայելում։ Նախկինում Բելոցերկովսկին զբաղեցնում էր Ուկրաինայում Իսրայելի դեսպանի պաշտոնը: