ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կորական Samsung ընկերությունն աշխատում է նոր ֆլագմանային Galaxy Tab S6 պլանշետի վրա։ Պլանշետը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել, բայց սարքի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Այս մասին հայտնում է sammobile.tv-ն։
Սպասվում է, որ պլանշետը կունեն 10.5 դյույմանոց էկրան, Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 128 ԳԲ արտաքին հիշողություն, ինչպես նաև հետևամասում կունենա կրկնակի տեսախցիկ։
Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ
Պլանշետը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի կա՛մ Note 10 մոդելի սմարթֆոնի հետ, կա՛մ էլ օգոստոսին նախատեսված IFA ցուցադրության ժամանակ։
Սմարթֆոնների «մարդասպանը» պատրաստ է. սարքը 64-մեգապիքսելանոց տեսախցիկ ունի