Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Կազմակերպիչները նման մրցույթների միջոցով առաջին հերթին զարգացնում են հայուհիների ինքնավստահությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մոդել Դայանա Դավթյանն արժանացավ «Միսս Տիեզերք Արմենիա» հեղինակավոր տիտղոսին, իսկ առաջին փոխմիսս դարձավ Անետա Գաբրիելյանը։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Մրցույթը, որին մասնակցում էին 15 գեղեցկուհի, կայացավ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Գյումրիում։

Ժյուրիի անդամներից մեկը` երգիչ Արամոն, Sputnik Արմենիայի թղթակցին ներկայացրեց իր տպավորությունները։

«Կարծում եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք արել, և հմայիչ Դայանա Դավթյանը հիրավի արժանի էր այդ տիտղոսին։ Թեև չեմ կարող չնշել, որ բոլոր աղջիկներն են հիասքանչ, սակայն նրանցից միայն մեկը կներկայացնի մեր երկիրը միջազգային մրցույթում», – ասաց նա։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Արամոյի խոսքով` բոլոր աղջիկները շատ լավ պատասխաններ են տվել ինտելեկտուալ հարցերին։

«Ես հիացած էի, թե ինչպես էին մեր գեղեցկուհիները հստակ և տրամաբանված պատասխանում հարցերին։ Դա ինձ շատ ուրախացրեց», – ավելացրեց երգիչը։

«Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի նախագահ, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ այդ մրցույթի միջոցով կազմակերպիչները փորձում են առաջին հերթին նպատակասլացություն, ինքնավստահություն և արիություն քարոզել։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

«Ինձ համար շատ կարևոր է հենց այս մրցույթը, քանի որ կարգախոսն է` «Ինքնավստահ գեղեցկություն»։ Մենք փորձում ենք աղջիկների մեջ ինքնավստահություն զարգացնել ։ Հայտնի է, որ մեր կանայք շատ նվիրված են ընտանիքին և երեխաներին։ Մենք հավատում ենք, որ հենց ուժեղ և կայացած կինը կարող է դաստիարակել ապագա սերնդին, ավելի շատ բան տալ իր ընտանիքին», – ասաց նա։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Գոհարի խոսքով` աղջիկներից շատերն ընտրական փուլում շատ փակ ու անվստահ են լինում, բայց նախապատրաստական փուլում կերպարանափոխվում են։

«Մենք օգնում ենք նրանց ազատվել բարդույթներից, սովորեցնում ենք ճիշտ կեցվածք ընդունել, քայլել։ Մի խոսքով` ամեն ինչ անում ենք, որ աղջիկներն իրենց սիրեն այնպիսին, ինչպիսին կան և գնահատեն բնական գեղեցկությունը։ Աղջիկները կարճ ժամանակում փոխվում են մեր աչքի առաջ», – նշեց նա։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Նա հավելեց նաև, որ «Միսս Տիեզերք Արմենիան» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցույթի կանոնները շատ խիստ են, և եթե բաց թողնեն թեկուզ մեկ տարի, ապա կարող են զրկվել արտոնագրից։ Անցած տարի մրցույթն անցկացվել է Երևանում, սակայն կազմակերպիչներն ամեն անգամ մրցույթը կանցկացնեն Հայաստանի տարբեր քաղաքներում։

Մրցույթ անցկացնելու արտոնագիր ունեն միայն 95 երկիր։

Դայանա Դավթյանը ծնվել է Մոսկվայում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, երբ չորս տարեկան է եղել։ Սովորել է «Ատեքս» մոդելային գործակալությունում։ 17 տարեկանում Հայաստանը ներկայացրել է օրերս ավարտված «Միսս մոլորակ 2015» միջազգային գեղեցկության մրցույթում և արժանացել «Միսս էլեգանտ» տիտղոսին։