Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը գրել է հայկական հյուրընկալության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական Մարիա Զախարովան Հայաստան եկողներին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր խնջույքին հավելյալ մեկ ժամ տրամադրել հայկական հյուրընկալությունը վայելելու համար։

«Գործնական խորհուրդ բոլոր նրանց, ովքեր Հայաստան են մեկնում հանգստանալու կամ ընկերների մոտ։ Պատրաստվեք ցանկացած խնջույքին, առնվազն մեկ ժամ էլ հավելյալ նախատեսեք։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Զարմանալի հյուրասիրություն է։ Ի՞նչ եք ուզում մի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է», – գրել է Զախարովան Facebook–ի իր էջում։

Ավելի վաղ Զախարովան լուսանկարներ էր հրապարակել Սևանից, Դիլիջանից, Հաղարծնից ու Երևանից։

Հիշեցնենք` նա Հայաստան է եկել հայ-ռուսական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։

«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել