«Ուր գնացինք, երկրաշարժից պրծում չկա». Կալիֆոռնիայի գյումրեցիները տներից դուրս են վազել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժը հատկապես սարսափեցրել է 1988 թվականի երկրաշարժից հետո ԱՄՆ տեղափոխված գյումրեցիներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Արդեն 20 տարի է այստեղ ենք, բայց նման սարսափելի երկրաշարժ  չէինք տեսել»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր հույզերն է ներկայացնում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող Սպիտակի երկրաշարժի ականատես գյումրեցի Սուսաննա Հարությունյանը։

Ուժգին երկրաշարժ ԱՄՆ–ում. ինչ է կատարվել ցնցումների ժամանակ. տեսանյութեր

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գրանցվել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հետցնցումներով։ Երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հեռավորության վրա: Այն շատերին է ստիպել բնակարաններից դուրս փախչել:

«Դեռ  հուլիսի  4-ին գրանցված երկրաշարժի վախը չէր անցել, երբ 2 օր անց ավելի ուժգին ցնցում գրանցվեց:  Ահավոր  էր: Թեև  գիտենք, որ բնակարանները ապահով են՝ թեթև  կոնստրուկցիաներով ու  հատուկ ցնցման ուժը նվազեցնող ռետինե բարձիկներով, ամեն դեպքում, Սպիտակի երկրաշարժի վախը սրտներումս դուրս ենք եկել շենքից»,-ասում է տիկին Սուսաննան` ավելացվելով. «Ուր գնացինք էս երկրաշարժից պրծում չկա, բարեբախտաբար,  զոհեր  չեղան»:

Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել

Ըստ տվյալների` վերջին օրերի ընթացքում ԱՄՆ–ում տեղի ունեցած երկրաշարժերը վերջին 20 տարվա ամենաուժեղներն էին: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ ու հրդեհներ են առաջացել: Մոտ 2 տասնյակ մարդ թեթև վնասվածքներ են ստացել: Երկրաշարժից ամենաշատը տուժել է Ռիջքրեսթ քաղաքը: