ՌԱԴԻՈ

Պարսյան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակվեն»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ ռուս-վրացական հարաբերությունների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար:
Sputnik
Պարսյան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակվեն»

Վերջին շրջանում Ռուսաստանի և Վրաստանի միջև սկիզբ առած քաղաքական լարվածության ֆոնին երկկողմ տնտեսական սահմանափակումները տրամաբանական են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար»,-նշեց տնտեսագետը։

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ դուրս չի գա Երևանից. Անանյանը պարզաբանեց` ինչու

Պարսյանի խոսքով՝ հնարավոր է, որ այդ լարվածությունն ազդի ենթակառուցվածքների վրա, և չի բացառվում, որ այդ սահմանափակումները հանգեցնեն միջսահմանային ճանապարհների փակմանը, ինչի հետևանքով կտուժեն հայաստանցի արտահանողները։

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

«Քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը կապող ցամաքային միակ ճանապարհն անցնում է Վրաստանով, ապա մեզ ձեռնտու չէ, որ քաղաքական ու տնտեսական հարաբերություններն այն աստիճան լարվեն, որ սահմանները փակվեն»,-նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում պետք է հնարավորինս օպտիմալ լուծումներ փնտրել.

«Հայաստանի կառավարությունը պետք է արտահանմանն ուղղված ծրագրեր մշակի և կազմակերպություններին ուղղորդի դեպի ռուսական շուկա»,- նկատեց Պարսյանը։

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

Ինչ վերաբերում է վրացական գինին հայկականով փոխարինելուն, ապա, ըստ տնտեսագետի, Հայաստանը չի կարող բավարարել ռուսական շուկայի պահանջարկը: