Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Հուլիս — Sputnik. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ ղեկավարները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։