Մասիսում կրակոցներ են հնչել. կա բերման ենթարկված

Ոստիկանությունը պարզում է հրազենի օրինականությունն ու կատարվածի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Կեսգիշերին կրակոցներ են հնչել Մասիս քաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով`դեպքը տեղի է ունեցել «Նոյան» հարսանյաց հանդիսությունների սրահի մոտ։

Արարատում կողաշրջվել է ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան

Մասիսի քաղաքի բնակիչներից բացի կրակոցների ձայները լսել են նաև դեպքի վայրի մոտակայքում գտնվող ոստիկանության ծառայողները, որոնք շտապել են հանդիսությունների սրահ։

Պարզվել է եղելությունը,  և 28-ամյա մի երիտասարդ խուլիգանական արարք կատարելու համար տարվել է ոստիկանություն։

Ըստ լուրերի՝ նա հարսանիքի մասնակիցներից է։ Հրավառությունից հետո տղամարդը բոլորի ներկայությամբ մեքենայից վերցրել է հրազենն ու մի քանի անգամ կրակել օդ։ Մեր տեղեկություններով՝ երիտասարդը մայրաքաղաքի բնակիչ է։ Ոստիկանությունը պարզում է հրազենի օրինականությունն ու կատարվածի մանրամասները։