Լոռիում դիմակավորված անձինք թալանել են տատիկին

Խոսակցություններ են պտտվում, որ սա ընտանիքին հարազատ մարդու արած կամ կազմակերպած գործ է, քանի որ տուն մտած մարդիկ հստակ իմացել են, որ կինը ոսկեղեն ու փող ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Դիմակավորված անձինք մտել են Արևաշող գյուղում ապրող 81-ամյա մի կնոջ տուն ու թալանել նրան:

Արարատում մեքենան ամբողջությամբ այրվել է` վերածվելով մոխրակույտի

Թոշակառուն քնած է եղել, երբ տուն մտած անձինք պոկել են ննջասենյակի պատուհանի ճաղավանդակը: Արդեն երկաթյա ձողով պատուհանը բացելիս կինն արթնացել է: Կողոպտիչները կնոջից փող ու ոսկեղեն են պահանջել ու նրա վրայից հանել ոսկե զարդերը՝ ականջօղեր, մատանի, պարանոցի շղթա:

Հետո տանը փող են փնտրել ու մի քանի հարյուր հազար դրամ գտնելուց հետո փախել են: Նրանց հեռանալուց հետո թոշակառուն տեղեկացրել է գյուղում ապրող ազգականներին, որոնք օգնության են հասել ու ահազանգել իրավապահներին:

Մասիսում կրակոցներ են հնչել. կա բերման ենթարկված

Արևաշողում խոսում են, որ սա ընտանիքին հարազատ մարդու արած կամ կազմակերպած գործ է, քանի որ տուն մտած մարդիկ հստակ իմացել են, որ կինը ոսկեղեն ու փող ունի: Մանրամասները իրավապահները պարզում են:

Երևանում մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է