Գեղարքունիքում սատկած կովերի տերերը հատուկ են կենդանիներին տարել լճի ափ. նախարարի վարկածը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում օրեր առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ իր վարկածն է ներկայացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում սատկած կովերի տերերին խորհուրդ են տվել կենդանիներին մոտեցնել լճին` ենթադրելով, որ այդ դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի:

Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

Այսօր ԱԺ նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` հերքելով այն վարկածը, թե կովերի անկման պատճառը կապտականաչ ջրիմուռներով լցված Սևանի ջուրն է եղել:

«ՍԱՊԾ-ն պարզաբանում տվեց, որ դա առվույտի հետ կապված էր, և ըստ մեր տեղեկատվության, գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որպեսզի  կենդանիներին մոտեցնեն լիճն ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել` նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, ՍԱՊԾ-ն դեռ չի ավարտել կովերի անկման պատճառները պարզելու համար իրականացվող լաբորատոր փորձաքննությունն ու առայժմ չի հրապարակել դրա արդյունքները: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 5–ին տեղեկություն ստացվեց, որ Սևանի ափին կովերի անկման դեպք է գրանցվել` սատկել է 4 գլուխ կով։

Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ