«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

Ավիաընկերությունն ավելացրել է Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթերի քանակը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik.«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 10-ից ավելացվում է հաճախականությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ՝ չվերթերի քանակը հասցնելով օրական 3–ի։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ընկերությունը հուլիսի 10–ից վրացական ավիաուղիների հետ համատեղ չվերթեր կիրականացնի Բաթում-Երևան-Բաթում ուղղությամբ՝օրական 1 անգամ, ինչպես նաև Բաթում-Երևան-Մոսկվա-Երևան-Բաթում ուղղությամբ»,– նշել է նա։

2016 թվականին հայկական շուկա մտած «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռները կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն, ինչպես նաև մի շարք չարտերային չվերթեր դեպի Քուվեյթ, Հռոդոս և այլն: Armenia–ի ավիապարկը համալրված է երկու ինքնաթիռով` Boeing 737-500 և Boeing 737-700։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից արգելվել է Ռուսաստանից Վրաստան ավիահաղորդակցությունը։

Georgian Airways–ը ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի կբերի Երևանի միջոցով