Աննախադեպ բարձր շահութահարկ է հավաքվել, բյուջեն գերակատարվելու է. ՊԵԿ նախագահ

Բյուջեի գերակատարումը հիմնականում շահութահարկի ու հանքերի ռոյալթիի հաշվին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. 2019 թվականի արդյունքների համաձայն` Հայաստանում ծրագրածից 63 միլիարդ դրամով ավելի շատ հարկ կհավաքեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը

Նախատեսված էր, որ 2019 թվականին հավաքված հարկերը պետք է 12%–ով գերազանցեին 2018 թվականի ցուցանիշը։ Փաստացի թիվն ավելի մեծ է, հիմնականում` շահութահարկի (միջին և խոշոր բիզնեսի) ու ռոյալթիի (որը հանքերի շահագործումից են վճարում) հաշվին։

Այդ հարկերի հաշվետվությունները հանձնում են ապրիլին (այսինքն` 2019-ին վճարում են 2018–ի համար)։ Այդ պատճառով այժմ արդեն հաջողվել է լրացուցչից 63 միլիարդ դրամը հավաքել։ Առաջին կիսամյակում 650 միլիարդ դրամի փոխարեն հաջողվել է հավաքել 713 միլիարդ դրամ։ Իսկ տարվա ընթացքում նախատեսվում է 1 տրիլիոն 470 միլիոն դրամ հավաքել։

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

Այլ հարկերը (ԱԱՀ և ֆիզիկական անձանց եկամուտ) նույնպես ավելանալու են, բայց ըստ նախատեսվածի։ Բյուջեն գերակատարվելու է շահութահարկի հաշվին։ Ընդ որում` դա պայմանավորված և՛ տնտեսական աճով, և՛ ՊԵԿ–ի աշխատանքով։

Նշենք` 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 21%։