ՌԱԴԻՈ

Գաբրիելյան. «Սևանա լճի կանաչած հատվածում լողալն արգելվում է, ջուրը խմելը՝ առավելևս»

Բարդուղ Գաբրիելյանը կարծում է, որ Սևանա լճի այն հատվածներում, որտեղ ջրիմուռների կուտակումներ կան չի կարելի լողալ, առավելևս՝ ջուր խմել:
Sputnik
Գաբրիելյան. «Սևանա լճի կանաչած հատվածում լողալն արգելվում է, ջուրը խմելը՝ առավելևս»

Ցանկալի չէ լողալ Սևանա լճի այն հատվածներում, որոնցում ջրիմուռների կուտակումներ կան, քանի դեռ լճից վերցված փորձանմուշի պատասխանները չկան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կապտականաչ ջրիմուռները մարդկանց համար վտանգավոր են։

Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ

«Լճի կանաչած հատվածում ոչ միայն չի կարելի լողալ, այլև ջուրը խմելն է արգելվում։ Ջրիմուռները մարդկանց մոտ կարող են ալերգիկ երևույթներ առաջացնել, իսկ կենդանիների շրջանում՝ անկման պատճառ դառնալ»,- նշեց  Գաբրիելյանը։

Նախարարը չի բացառում, որ Սևանից կհանվի իշխանի բուծման ցանցավանդակային տնտեսությունը

Նա նկատեց, որ կապտականաչավուն ջրիմուռների ի հայտ գալը որոշակիորեն ազդել է նաև Սևանա լճի ֆաունայի վրա։ Ի դեպ, օրերս Շրջակա միջավայրի նախարարությունը ևս տեղեկություն էր տարածել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և իրանակացված քայլերի վերաբերյալ։