ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Bagaar ստուդիայի դիզայներների թիմը մշակել է մի կայք, որը հանգիստ կարող է օգտագործվել որպես կտտանքների գործիք: Userinyerface.com կայքը նախագծված է խաղի տեսքով, որտեղ ամեն ինչ արված է այնպես, որ օգտագործողը առավելագույնս խճճվի:
Կայքում գրանցվելու համար պետք է անցնել դժոխք հիշեցնող խառը ինտերֆեյսի միջով։
Կայքում գործում է ժամանակաչափ, որը վերջում կհայտնի, թե ինչքան ժամանակում է ձեզ հաջողվել հաղթահարել փորձությունը: Կայքի բոլոր բաղադրիչները դեմ են ծրագրավորման բոլոր չգրված օրենքներին՝ սկսած գաղտնաբառի պահանջներից մինչև րոպեն մեկ իրեն մեջ գցող վայրկյանաչափից:
Ամեն ինչ այնքան վատ է ու զվարճալի, որ հանճարեղության է հասնում: Նախագծողները հայտնում են, որ վերջին տասնամյակում մարդկությունը սովորել է դիզայնի որոշակի շաբլոնների: Օգտատերերը գործում են բնազդաբար: Թիմն էլ որոշել է ստուգել, թե ինչ կպատահի, եթե կայքում ամեն ինչ լինի լավ խառնված: