Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են կալանքի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները գրավի չափ չեն նշել` այդ հարցը թողնելով դատարանի հայեցողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների ֆեյսբուքյան էջում։

Ըստ հաղորդագրության` Քոչարյանի պաշտպանները գրավի չափ չեն նշել` այդ հարցը թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատարանն այս հարցով նիստ առայժմ չի գումարել։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր ԱԱԾ քննչական մեկուսարան։

Կարևոր է դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա օրենքով առաջնորդվել. Լևոն Քոչարյան