Նազենի Հովհաննիսյանը գրել է իր տան բնակիչների մասին

Հայտնի դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչ միջավայրում է մեծացել ինքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է իր տան բնակիչների` գրքերի մասին։

«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

«Իմ տան բնակիչները գրքերն են... մարդ մանկուց ինչ տեսնում, այն էլ սովորում է։ Հայրական տանը մայրիկիս ու հայրիկիս գրքերն էին, հայ և ռուս դասականներից մինչև համաշխարհային գրականություն ու լեզվագիտական բառարաններ: Ոչ տան փոքրությունն էր խանգարում, ոչ ֆինանսների սղությունը: Հաճախ գրքերն ավելի շատ տեղ ունեին մեր տանը, քան նույնիսկ մարդիկ : Ես էնքան ուրախ եմ, որ հենց այդպիսի միջավայրում եմ մեծացել, ապրել ու զարգացել: Իմ տան բնակիչները գրքերն են: Չէ՞, որ ես էլ իմ Ծնողների զավակն եմ»,– գրել է նա։

Նազենին անասելի ուրախ է, որ ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններն են լցնում իր տունը: Նա գրել է Սյունե Սևադայի գրքի մասին։

Սերը մերկություն է սիրում. Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ ինքը ծայրահեղական է

««Կախվածությունը» իմ սիրուն, տաղանդավոր Սյունե Սևադայի գիրքն է, որն ինձ համար իսկական ու թանկ նվեր է: Շնորհակալ եմ Սյունե ջան, քո երազանքներն ու մաքրությունն են հորդում պատմվածքներիցդ... սովորական պատմություններ` շատ արտասովոր գրով. քեզ բնորոշ գեղեցկությամբ ու խորը տեսնելու կարողությամբ: Դեռ մեկն եմ հասցրել աչքի անցկացնել, բայց արդեն գարնան քամու հոտը զգացի գրիցդ»,– նշել է դերասանուհին:

Նազենիի կարծիքով` անհանգիստ, անկարող ու ագրեսիվ իրականության մեջ մեծագույն փրկություն է հայ գրողների ժամանակակից գրականության ստեղծման այն ակտիվ գործընթացը, որը հիմա կա:

«Իմ տանը էնքան չապրած կյանք կա». Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նրա Instagram-յան էջի հետևորդների թիվը հատել է 376.000–ի սահմանը։ Իսկ դերասանուհու Facebook-ի պաշտոնական էջին 96.640 օգտատեր է հետևում։

Նազենի Հովհաննիսյանը «զրկվել է» ատամներից. դերասանուհին զվարճալի տեսանյութ է հրապարակել