Ջալալ Հարությունյանը գեներալ-մայորի կոչում է ստացել

Գեներալ-մայորի կոչում ստացած Ջալալ Հարությունյանը 2018–ի դեկտեմբերին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2019 թ․ հուլիսի 8-ին պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Անատոլիի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Այս մասին տեղեկացանք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել. պատճառը քաղաքական է

2018թ.–ի դեկտեմբերին, Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։ Մինչ այդ նա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարն էր։

Հարությունյանի հետ կապված կա մի ուշագրավ պատմություն. 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է։ Բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը, տեսանյութի միջոցով հերքեց ապատեղեկատվությունը: