ՌԱԴԻՈ

Չիլինգարյան․«Հայաստանը տարածաշրջանում ամենահետամնաց տրանսպորտային համակարգն ունի»

Տրանսպորտի ոլորտը կարգի բերելու հարցում առաջընթաց չկա․ինչպես եղել է տարիներ շարունակ, այդպես էլ շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Sputnik
Չիլինգարյան․«Հայաստանը տարածաշրջանում ամենահետամնաց տրանսպորտային համակարգն ունի»

«Ընդհանրապես, Հայաստանում տրանսպորտը խայտառակ վիճակում է և՛ միջմարզայինը, և՛ քաղաքայինը»,-ասել է Չիլինգարյանը։

Նա ցավով արձանագրում է, որ Հայաստանը տարածաշրջանային մյուս երկրների հետ համեմատած ամենահետամնաց տրանսպորտային համակարգն ունի։

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Բոլորս էլ ուղևորներ են`, երթևեկում ենք ու բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակում են երթուղայինները։ Եվ հենց դրա պատճառով էլ տեղի են ունենում նման վթարներ` անդառնալի հետևանքներով։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին , ժամը 15:15-ին «911» ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին երեք ավտոմեքենա, որոնց թվում` «Գազել» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա։ 6 մարդ զոհվել էր 12–ը` տուժել։

Վթարի պահին ավտոմեքենաներում հրդեհ էր առաջացել, որից առավելագույնը տուժել էր «Գազել» ավտոմեքենան։ Դրա ուղևորները ողջ–ողջ այրվել էին ավտոմեքենայի սրահում` չհասցնելով դուրս գալ։