ՌԱԴԻՈ

Հակոբյան․ «Հայաստանի ընդդիմությունը գրեթե միշտ լինում է բազմաբևեռ»

Արտախորհրդարանական ուժերը շարունակում են հանդիպումներն ու քննարկումը: Սակայն դեռ վաղ է ընդդիմադիր հստակ միավորի մասին խոսել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Sputnik
Հակոբյան․ «Հայաստանի ընդդիմությունը գրեթե միշտ լինում է բազմաբևեռ»

Այն ինչ կատարվում է այս փուլում, ըստ քաղտեխնոլոգի,   ավելի շատ տրամադրությունների ստուգում է, ռեսուրսների հստակեցնում։

«Ինչպես փորձը ցույց է տալիս, Հայաստանում լավագույն դեպքում կլինի ընդդիմադիր մի քանի բևեռ»,-ասել է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը համոզված է՝ առյժմ ընդամենը  քաղաքական կոնսուլտացիաների փուլն է։ Նրա խոսքով` փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ընդդիմությունը գրեթե միշտ լինում է բազմաբևեռ: