Չեխիան վավերացրել է ‬ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

Չեխիան 14–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Չեխիան լիովին ավարտել է ‬Հայաստան–Եվրամիություն Համապարփակ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Սկուտեղի վրա ենք ձեզ տվել ՀՀ–Եվրամիություն համաձայնագիրը. Աշոտյանը` նոր իշխանությանը

«Չեխիան լիովին ավարտել է ‬Հայաստան–Եվրամիություն Համապարփակ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,–գրել է նա։

Նշենք, որ այսպիսով Չեխիան 14–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 երկրների վավերացումից հետո։ Միևնույն ժամանակ, կողմերի համաձայնությամբ, 2018 թվականի հունիսի 1-ից դրույթների 80%–ը ուժի մեջ է մտել։