«Ասա` ես սիրում եմ հայրիկին». զվարճալի տեսանյութ՝ ուրախ փոքրիկի մասնակցությամբ

Համացանցում զավեշտալի տեսանյութ է տարածվում հոր և փոքրիկ դստեր մասին, որոնք ծիծաղեցրել են օգտատերերին սիրո «ճիշտ» խոստովանություն սովորեցնելու փորձով։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ հայրիկը խնդրում փոքրիկ աղջկան ասել. «Ես սիրում եմ հայրիկին»։ Բայց փոքրիկը մինչև վերջ չի հանձնվում և համառորեն ասում է, որ սիրում է մայրիկին։

«Շոկի մեջ եմ». փոքրիկը պարում է համընդհանուր հիացմունքի ներքո. տեսանյութ

Տեսանյութը կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 4000 «լայք» և տարածվել 430 անգամ։