Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին

Վթարից տուժած 5 քաղաքացիներից 3-ը «Շտապօգնության» ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած և Հայաստան տեղափոխված 3 քաղաքացիներին։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում. ժամը 06։00-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։

Վթարից տուժած 5 քաղաքացիներից 3-ն այսօր «Շտապօգնության» ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան:

Նրանցից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխաներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն։

Վրաստանի հիվանդանոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել նաև Հայաստան տեղափոխված երեխաներից մեկի մայրը։

«Վարորդի սխալն է». Ցոլակյանը` Վրաստանում 3 կյանք խլած սարսափելի վթարի մասին

Նշենք, որ վթարի հետևանքով տուժած վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է, և նրան դեռ Հայաստան չեն տեղափոխել։ Վարորդի կինն ու տղան վթարի հետևանքով մահացել էին։

Արարատի սարսափելի վթարի հետքերով. մոխրացած դիակներից մեկի ինքնությունը դեռ չեն պարզել