Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել. պատճառը քաղաքական է

Արթուր Մոսիյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության իշխանությանը` խիստ պատասխանատու պաշտոնն վստահելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik.Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Արցախի գլխավոր դատախազության կայքը` հրապարակելով Մոսիյանի հայտարարության տեքստը։

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել. պատճառը քաղաքական է

Հայտարարության համաձայն` պատճառը քաղաքական հայացքներն են։

«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից»,– նշում է Արթուր Մոսիյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Արցախի հանրապետության իշխանություններին` իրենց խիստ պատասխանատու այդ պաշտոնը վստահելու համար և վստահեցնում, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իր ուժերն անվերապահորեն նվիրելու է համազգային խնդիրների լուծմանը:

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

Մոսիյանն Արցախի գլխավոր դատախազ էր նշանակվել 2014թ. հոկտեմբերի 29-ին` ԼՂՀ ազգային ժողովի որոշմամբ։

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները համատեղ խորհրդակցությունների պլան են մշակել