«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել

Facebook սոցիալական ցանցի հետևորդներին հիացրել են Հայաստանում արված լուսանկարները: Նրանք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ են տվել անպայման համտեսել Սևանա լճի իշխան ձուկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր էջում շարունակում է  լուսանկարներ հրապարակել Հայաստանից։

«Դիլիջանի Հաղարծին վանքը», «Սևանա լիճ», - լուսանկարներներին կից գրել է  Զախարովան: Էջի հետևորդները հաճոյախոսություններից բացի նաև խորհուրդ են տվել Մարիային անպայման համտեսել Սևանա լճի իշխանը:

«Լինել Սևանում և չհամտեսել  իշխան ձուկը, դա մեղք է»,- գրել է հետևորդներից մեկը, իսկ մյուսն էլ առաջարկել է Զախարովային մնալ Հայաստանում . «Մարիա ջան, դուք հրաշք եք, մնացեք Հայաստանում»:

Հիշեցնենք, որ  հայաստանյան բացօթյա ռեստորանում արված լուսանկարների նկարագրություններում Զախարովան գրել էր. «Երևանում։ Հոգիս երկինք է թռչում»:

Facebook -յան հետևորդներն անմիջապես արձագանքել էին  Զախարովայի հրապարակմանը։ Նրանցից մեկը հարցրել էր` իսկ ուր է խորովածը` հավելելով, որ իր կարծիքով հայկական խորովածը լավագույնն է։

Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար

Զախարովան էլ կատակել էր, թե ձեռքերը զբաղված էին, խորովածը նկարելու ժամանակ չկար։

Նշենք, որ Մարիա Զախարովան Երևանում է Հայ–ռուսական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար, որոնց մեկնարկը նախանշված է առաջիկա երկուշաբթի` հուլիսի 8-ին։

Այդ միջոցառման մասին այլ մանրամասներ այս պահին հայտի չեն։