«Վեդի Ալկոյի» սեփականատերն ու նրա երկու որդիները բերման են ենթարկվել

Հայտնի գործարարի և որդիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև «Վեդի Ալկոյի» սեփականատերն ու նրա որդիները։ Այսօր` հուլիսի 7–ին,  ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել մի քանի քաղաքացու:

Ողբերգական ավտովթար Վրաստանում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նրանք Երևանի բնակիչներ են՝ 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը: Քաղաքացիները  բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեից ժամը 01:25-ի սահմաններում: 

Ինչպես պարզ դարձավ, վերոնշյալ ծեծկռտուքի հետևանքով տուժած 2 քաղաքացիներին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝  պարանոցային վնասվածք: Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորների կյանքը,նրանք այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նախնական տեղեկություններով տուժածների  վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանն է եղել, իր երկու որդիների՝ Դավիթի և Գառնիկի հետ : Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում: