«Ես դոնոր ունեմ, և ամեն ինչ լավ կլինի». Սթիվի Ուոնդերը երիկամի փոխպատվաստման կարիք ունի

Նախքան վիրահատությունն Ուոնդերը ևս մի քանի շոու կկազմակերպի, այնուհետև կգնա հանգստանալու, որպեսզի հետո վիրահատվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ Սթիվի Ուոնդերը լոնդոնյան համերգի ժամանակ՝ անմիջապես բեմից խոստովանել է, որ այս տարվա սեպտեմբերին երիկամի փոխպատվաստման վիրահատություն կտանի: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ

69-ամյա երաժիշտը մանրամասնել է, որ համապատասխան դոնորն արդեն կա:

«Ես լավ եմ, ամեն ինչ լավ է, դոնոր ունեմ, և ամեն ինչ լավ կլինի»,-ասել է երգիչը: Երկրպագուներն, ի նշան աջակցության, ծափահարել են նրան:

Երաժշտի խոսքով՝ նախքան վիրահատությունն ինքը ևս մի քանի շոու կկազմակերպի, այնուհետև կգնա հանգստանալու, որպեսզի դրանից հետո վիրահատվի:

Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար