ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը, մեկնել է Ուիմբլդոնի մրցաշարի, որը տեղի է ունենում Լոնդոնի արվարձանում։ Նա լուսանկար է հրապարակել մրցաշարից։
«Ռաֆայել Նադալ vs Ժո Վիլֆրիդ Ցոնգ // Ռոջեր Ֆեդերեր vs Լյուկա Պուեմ», - գրել է նա հրապարակված լուսանկարի տակ։
Նրա հետևորդները խոստովանել են, որ նախանձում են և իրենք էլ դեմ չէին լինի ներկա լինել մրցաշարին։
Ամենահարուստ հայերից մեկի դուստրն ասել է` ինչպես կարելի է արագ նիհարել. լուսանկար
Նշենք, որ մինչ այդ Տաթևիկն ընտանիքի հետ միասին մի քանի օրով Հայաստանում էր։ Պատմական հայրենիք ժամանելով` Տաթևիկը խորհուրդ էր հարցրել բաժանորդներից, առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։