Կապանի դպրոցի անմխիթար վիճակը. նախարարը ելքեր է փնտրում. լուսանկարներ

Արայիկ Հարությունյանը առաջարկում է դպրոցի տարածքի մի մասում թեթև աթլետիկայի դպրոց կառուցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին մտահոգել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի անմխիթար վիճակը։ Այսօր, այնտեղ կատարած իր այցի ընթացքում, նախարարը ելքեր է քննարկել` դպրոցը վերանորոգելու համար։

Արվեստի դպրոցի տնօրենը 5 մլն-ից ավելի գումար է յուրացրել. մեղադրանք է առաջադրվել

Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի Facebook-ի էջից, որտեղ նա նաև անմխիթար իրավիճակը փաստող լուսանկարներ է տեղադրել։

«Քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկեցինք այս դպրոցի հարցը, ինչպես նաև դպրոցի տարածքի մի մասում թեթև աթլետիկայի դպրոց կառուցելու հնարավորությունը:

Կապանն այս մարզձևում ունի մեծ ավանդույթներ, և մասնագիտացված դպրոցի առկայությունն անհրաժեշտություն է»,–գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Արայիկ Հարությունյանը ասել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանում հիմնովին կվերանորոգվի 7 ավագ դպրոց: