Թունավորել ու թալանել է տաքսու ուղևորին․ ՀՀ քաղաքացին բերման է ենթարկվել ՌԴ–ում

Տղամարդը գրեթե մեկ շաբաթ թաքնվել է ոստիկանությունից։ Բարեկամներն են համոզել, որ նա հանձնվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոսկվայում բերման է ենթարկվել 58-ամյա մի տղամարդ, որը ՀՀ քաղաքացի է։ Նրան` տաքսու վարորդին, կասկածում են ուղևորին թալանելու մեջ։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ

Տղամարդը գրեթե մեկ շաբաթ թաքնվել է։ Իրավապահները զրուցել են նրա ազգականների հետ, և նրանք համոզել են, որ տղամարդը հանձնվի։

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը նշել է` վերջերս ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ անհայտ նյութից թունավորվելու ախտանշաններով մի տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել։

«Պարզվել է, որ նա վատ է զգացել, երբ խմել է տաքսու վարորդի առաջարկած ջուրը։ Ավելի ուշ քաղաքացին նկատել է, որ իր բանկային քարտը կորել է և 16 հազար ռուբլի պակասել է հաշվեհամարից», - հայտնել է Վոլկը։

Զբոսաշրջիկին տեղափոխող տաքսիները չպետք է հիասթափեցնեն. Շիրակի մարզպետ

Նա նշել է, որ վարորդին մեղադրանք է ներկայացվելու «ավազակության» հոդվածով։ Նրան մինչ 15 տարի ազատազրկում է սպառնում։ Դեռ խոսքը մի միջադեպի մասին է, բայց քննությունը չի բացառում, որ նման դեպքեր էլի են եղել։ Այս պահին 58–ամյա կասկածյալը ոստիկանության բաժանմունքում է։

Սպանություն Վանաձորում. վիճել է տաքսու վարորդի հետ, սպանել, դիակն այրել ու ծածկել հողով