Սև ծովում զբոսանավակ է խորտակվել, որում 55 մարդ է եղել

Խորտակված զբոսանավի նավավարը փորձել է փախչել, բայց ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Սև ծովում խորտակված շարժիչային զբոսանավակում 55 մարդ է եղել, մինչդեռ մարդկանց թույլատրելի քանակը 12 է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ քննչական ծառայությանը։

Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել, կան զոհեր

«Արտոլ» զբոսանավակը շրջվել է երեկ երեկոյան Ջուբգա գյուղի մոտակայքում` ափից հարյուր մետր հեռավորության վրա։ 2 կին մահացել են։ Նրանցից մեկը Մորդովիայից է, մյուսը` Բելգորոդից։ Եվս մի քանիսը տուժել են։

Նավավարը փորձել է թաքնվել, բայց ավելի ուշ ձերբակալվել ու Ջուբգա է տեղափոխվել։

Քրեական գործ է հարուցվել։

Նավի սեփականատերերը հարցաքննվում են, տուժածների հետ զրուցում են, ճշտվում է նաև նավի վրա գտնվողների քանակը։