ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամից հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ավելի վաղ` նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների նախագահների հետ: Քննարկման առանցքում ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցերն են ու երկկողմ հարաբերությունների օրակարգերը։
«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին
Փաշինյանը Վիետնամ է մեկնել հուլիսի 4-ին։ Հուլիսի 7-ին նախանշված է նաև նրա այցը Սինգապուր։
ԵԱՏՄ–ի ներսում ավտոարդյունաբերության զարգացումը Հայաստանին էլ է պետք. Խաչատրյան